ես չեմ մոռանում — ոչ մի բան, ինչ եղելա իմ կյանքում։ այդ թվում նաև այն աղջկան, որը համենայն դեպս իմ հետ եղած ամենահետաքրքիր բաներից մեկն էր։ մինչ օրս հիշում եմ իմ կյանքը մինչև իրան, ու իրենից հետո. ես ունեցել եմ սիրահարվածության վատ փորձ, ինչի արդյունքում էլ կերտվելա լայֆսմայնդրը, ինչի հետևանքով էլ Անիի հետ կապված ես ավելի թեթև եմ տարել դա։ բայց անժխտելիա, որ էլի մտածել եմ, հարցադրումների մեջ եղել, տառապել եմ, ու... սիրել։ իրոք սիրել եմ. չեմ կարծում որ այն աղջիկը ով նմանա քեզ, չի կարող համապատասխանել։ բայց եթե նա փախչումա քեզնից, այլայլվումա ներսում ու փորձումա խուսափել ինձնից ամեն կերպ, չեմ կարծում որ դա լավ բանի կբերի։ չեմ արել այնպիսի բաներ որոնց համար պետք է նա փախնի, բայց նա գնաց։
մենք պատահական էինք ծանոթացել, ոչ սովորական հարթակում — Մաստոդոնում։ ես այդ ժամանակ ակնկալիք չունեյի ոչնչից. ուսում, աշխատանք, լիքը անձնական խնդիրներ, ու մի գեղեցիկ գարնանային օր իրար հետ հանդիպելուց հետո մոտս խփել էր դիոդը. ես սիրահարվեցի իրեն ու շատ լուրջ, այնքան որ ես ընկերներիս արդեն բառացիորեն զզվացրել էի Անիի մասին խոսելով, ալ՛յա «իմ սև սիրտ, քո հրաշալի Անի»։ և իրոքից, ամեն օր խոսելով իր մասին արդեն ինձ էին հիշեցնում իմ իսկ խորհուրդները սիրահարվածության վերաբերյալ։ բայց անկախ այդ ամենին, ես երբեք չէի մտածի որ նորից կզգամ այն ինչ զգացի 2020 թվականի գարնանը․ խանդավառանք, երջանկություն, ձգտում դեպի սիրած աղջկան, վառ մտքեր, ու իհարկե — կարոտ, ապրիլի 1-ին հանկարծակի անէանալուց հետո։ որոշեցի մի գեղեցիկ օր դադարեցնեմ իմ ու իրա տառապանքները և զանգեմ իրեն, որպեսզի խոսենք ու հասկանանք իրար, սակայն նա նախընտրեց ինձ արգելափակելը և շարունակել խոսակցությունից փախնելով ապրելը։ մի օր երևի կհանդիպենք ու կլրացնենք այդ բացը, բայց ե՞րբա լինելու այդ օրը, կյանքի սցենարը չի ճշտում։
ի՞նչ ստացավ նա դրանից — պարփակվեց ու չքվեց Մաստոդոնից, այլ բան չգիտեմ, իսկ ի՞նչ ստացա ես. նյարդային համակարգի քայքայում, դժվարությամբ աշխատել, զղչում, որ փչացրեցի մի ուսանողուհուն, որը կարծես թե ձգտում ուներ դեպի սովորելը։ տարբեր կողմերից ես լսել եմ տարբեր կարծիքներ. դեռ մայիսին իմ մոտ ընկերը ասեց «ախպեր էդ աղջկան խորհուրդ կտամ բրախես թող գնա»։ մի քիչ ավելի վատ վերջաբան սստացվեց, բայց էլի չմոռացա։ անգամ ամիսներ են անցել, կրկին նույննա, բայց այնչափ տանջալի չի իր մասին հիշելը որքան առաջ էր — անցել եմ հուզական էտապը, երբ պիտի սրտի մորմոքով հիշեյի այդ աղջկան։ ասեմ ինչ լավն էր — գեղեցիկ, կենսուրախ ու իմ պես կարգչային (nerd), դա զգալիորեն բարձրացրեց իմ պահանջները իմ իսկ իդեալական կնոջ համար։ բայց ես պատկերացնում էի թե նրա հետ աստիճանաբար շփումը պահպանելով ավելի լավ կլինի, սակայն ինչպես ասում էր իրեն ճանաչող դասախոսը — երբ նա հասկացավ որ մտնում են իր անձնական տարածք, թռավ։ ափսոս էր Այգեձորի Արքայադուստրը, շատ լավն էր։ բայց երևի վախենում էր ինձ հետ լինելուց, միգուցե պատճառը ես եմ. բարի, անկեղծ, կամեցող, ջենտլմեն և այլն։ կամ էլ պատճառը ինքն էր։ ես շատ էի մտորում այդ հարցի շուրջ, հստակ պատասխաններ չեմ կարողանում տալ մինչ օրս, որովհետև ես չունեմ որևէ հստակ պատճառներ թե ինչու այդպես եղավ։
նրան երկրորդ անգամ տեսնելը վկայեց իր անսովոր պահվածքի մասին։ վերջին շարքում փռվելով ինչպես Աֆրոդիտան սեղանին, փորձելով փարատել լոքշը ու զբաղեցնել իրեն դասից շուտ թռնելու համար ես հասկացա — հետը մի բան էն չէր, ու այդ մի բանը մի հատ բարձրահասակ, նիհար ու սև մազերով ես էի։ իհարկե ես էլ այդ օրը ինքս ինձ չէի գտնում. դուրսը հերթով լսելով ՀՏ Հայկոյի ալբոմները — Անցած էտապը և Քուանշը անընդհատ սպասում էի իրեն։ սիրտս արդեն տրաքելու վրա էր, երբ տեսա իրեն։ բայց իմ ահավոր նյարդայինությունը տեղի տվեց, ու դա տեսան այդտեղ ներկա բոլոր ուսանողները և դասը վարող դասախոսը։ ավելի դեբիլ ինձ էլ չէի կարող զգալ երբ կորցրեցի իրեն անհետ։ իմ վիճակը լրիվ համապատասխան էր «Մի շանս»–ի տողերին. ոչ մի բան չի ստացվում էլի հնի պես, ընկել ես դռնեդուռ, ման ես գալի բոմժի պես...։ ի դեպ հիշում եմ նրա ճշմարիտ ծիծաղը, երբ նույն երգեհոնից ես շատ էի ցիտում «Երևան իմ տան» բառերը. ստեղ եմ ստացել իմ ոչ մի բանի պետք չեկող կրթությունը... հետաքրքիր ժամանակահատված էր, հատկապես երբ ես ուղիղ դասից էի գնացել էդտեղ։
մյուս կողմից էլ, միգուցե և հարց առաջանա Ձեզ մոտ․ ինչի՞ եմ ես այս ամեն ինչը պատմում, այսքան մանրամասն ու քնքշանքով։ որովհետև թեպետ և նա ինձ հասկացնումա որ ես այն մարդը չեմ ում հետ նա պատկերացնումա իր հետագա շփումը, սակայն ես ցանկանում եմ լինել պարզ ու հստակ․ ես միշտ սիրել եմ, սիրել եմ անկեղծ, եղել եմ ու կլինեմ այդպիսին։ ես շատ եմ տեսել թե ինչպես են ինձ լքում, դավաճանում, խաբում։ տառապանքս փորձ ունի, քանզի քեզ պես մրահոնների անունները բազմաթիվ են իմ կյանքում։ բառացիորեն։ սակայն անցյալը չեմ ցանկանում վերհիշել այստեղ, այլ ցանկանում եմ ընթերցողին հասցնել այն, ինչ ես զգում եմ հիմա ու ինչ կզգամ։ այո՛, այս աղջիկը շատ հետաքրքիր և լավ անձնավորություն է, ես իրեն էլ եմ դրա մասին ասել ոչ մի անգամ, բայց անորոշությունն ու հիմար ակնարկները իմ համար չեն, ես սիրում եմ նույն տեսակ պարզ լինել ամեն ոքի հետ, ում հետ ես շփվում եմ, ու դա ակնկալում եմ իրենցից։ չնայած, ես նաև այն գլխից էլ իմացել եմ որ նա ընկեր չունի, որովհետև երբ պայմանավորվում ես որպեսզի իմ «սիրտը չցավեցնեն», ասեն ինձ որ նա արդեն ուրիշիննա որպեսզի չներկայանամ էդտեղ, ճիշտա ցավալիա, բայց այդ գիտակցումը ես ունեմ որ իրեն ես արդեն անդառնալի վատացրել եմ, իմ ներկայությունից նա կխորշի։ ամեն դեպքում, իմ նպատակը զոռով մեկին կողքիս պահելը չի։ որևէ բան ես չեմ անում հարկադրաբար, ոչ էլ դրա կարիքը ունեմ։ միգուցե պետք չէր ներխուժել ուրիշ նկար, կամ սիրել մեկին ում սիրտը ինձնից անկախ պատկանում է ուրիշին ու այդ ուրիշը դեռ չգիտի դրա մասին, ում հասնելը իր համար, համենայն դեպս, անհասանելի բարձրունք է։
ես երբեք չեմ վառում կամուրջները, ոչ էլ փորձում եմ անհանգստացնել որևէ մեկին։ ես միշտ հասանելի եմ դիալոգի համար, ու միշտ սպասում եմ քեզ․ գրի ինձ Մաստոդոնում, Ինստագրամում (ուր դու ինձ բլոկել ես, ի դեպ) և, իհարկե, կարող ես գրել անձնական նամակ։ եթե համարձակությունդ ների խոսել, ես բաց եմ ցանկացած դիալոգի համար։ իսկ երբ էլ գրես, ես կպատասխանեմ։ չունեմ որևէ պատճառ փախուստի, կամ էլ ամաչելու։ ավելի լավ է մի գեղեցիկ օր հասկանանք իրար և վերջապես դասավորենք իրերը իրենց տեղը, քան թե իրար անիմաստ տանջենք ու դու շարունակես ֆոբիայով անցկացնել քո թեկուզ վերջին, բայց ուսումնական տարին։